Յունիբանկն այս տարի 8 նոր մասնաճյուղ կբացի 4 ապրիլի 2012 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Մանրածախ գործունեության աճի հետագա զարգացումն ապահովելու նպատակով Յունիբանկը որոշել է 2012թ. ընթացքում բացել 8 նոր մասնաճյուղ: Այդ կերպ Յունիբանկը ձգտում է հաճախորդին տրամադրել առավել հարմար և արագ` “մեկ քայլ հեռավորությամբ” բանկային ծառայություններ: Ներկա դրությամբ բանկի սպասարկման ցանցն ընդգրկում է 39 մասնաճյուղ և ներկայացուցչություն Մոսկվայում, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Արդեն ապրիլ ամսին Յունիբանկի երկու նոր` մայրաքաղաքի կենտրոնում և Արաբկիր վարչական շրջանում գտնվող մասնաճյուղերը կսկսեն հաճախորդների սպասարկումը: Մասնաճյուղերը կսպասարկեն ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց և կառաջարկեն բանկային ծառայությունների ողջ տեսականին` ավանդների ներգրավում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկայինքարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում և այլն: Ապրիլին նախատեսվում է նաև «Գյումրի» մասնաճյուղի տեղափոխումը նոր, բանկի կորպորատիվ ոճով կառուցված և սպասարկման համար առավել հարմարավետ երկհարկանի շինություն: 2011թ.-ի արդյունքներով Յունիբանկի ակտիվները գերազանցել են 115.9 մլրդ դրամը, պարտավորությունները կազմել են 98.3 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 17.7 մլրդ դրամ: Բանկի զուտշահույթը տարվա արդյունքներով ավելացել է 1.7 անգամ և կազմել 2.6 մլրդ դրամ: Այդ ցուցանիշով Յունիբանկն ընդգրկվել է բանկային համակարգի առաջատար բանկերի հնգյակում և ՀՀ 50 խոշոր հարկատուների ցուցակում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |