Վարչապետը գտնում է, որ Մաքսային միությանն անդամակցելն անիմաստ է Հայաստանի համար![]() 4 ապրիլի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն արգելքներ չի տեսնում ինտեգրման առումով ԵվրԱզԷՍ և ԱՊՀ շրջանակներում, «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մենք կենսականորեն շահագրգռված ենք, որ այդ գործընթացները խորանան ու հզորանան: Սակայն, համաշխարհային պրակտիկայում չկա այնպիսի դեպք, երբ երկիրը Մաքսային միության անդամ է դարձել, այդ երկրների հետ չունենալով ընդհանուր սահման»,-ասել է նա: Ըստ նրա, Հայաստանի դեպքում հարկ է լինում անցնել հարևան պետության տարածքով և երկու անգամ մաքսազերծում անցնել: Դա անիմաստ է դարձնում մաքսազերծման պարզեցումը տնտեսվարող սուբյեկտների համար: Փոխարենը մենք միայն խնդիրներ կստանանք, կապված մաքսային տուրքերի ու հարկերի բարձրացման հետ: Մեր ռուս գործընկերներն ըմբռնումով են վերաբերում դրան: Մենք որոնում ենք համագործակցության ձևեր Մաքսային միությունից դուրս: Հավանաբար, Հայաստանի դեպքում հարկ է մտածել ինչ-որ նոր հարթակի կամ հատուկ կարգավիճակի մասին»,-հավելել է նա: Տիգրան Սարգսյանը ենթադրել է, որ եթե Մաքսային միության կանոնները պարտադիր են մասնակիցների համար, ապա գործընկեր երկրների համար պետք է սահմանվեն առանձին կանոններ: «Հավանաբար, դա ինչ-որ նոր բան պետք է լինի: Մաքսային միությունը այնպիսի գործիքներ չի տալիս մեզ, որոնք շահավետ կլինեն տնտեսվարող սուբյեկտների համար: Այդ դեպքում դա անիմաստ է»,-պարզաբանել է վարչապետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |