Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը գոհ է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների մակարդակից![]() 4 ապրիլի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը գոհ է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների մակարդակից և ոչ մի վիճահարույց հարցեր չունի: Այդ մասին ապրիլի 4-ին Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները և հասցրել ենք խոսել երկկողմ կապերի, միջազգային հարաբերությունների ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում մեր հարաբերությունների մասին»,-ասել է նա: Իր հերթին Էրկկի Տուոմիոյան հավելել է, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր, մասնավորապես, անդրադառնալով Սիրիայի հարցին: Քննարկվել է նաև Ասոցացման համաձայնագրին Հայաստանի միանալու գործընթացը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |