Ֆինլանդիայի ԱԳ նախարար. ԵԽ որոշումները պետք է կատարեն բոլոր երկրները, այդ թվում նաև Ադրբեջանը![]() 4 ապրիլի 2012 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի բոլոր որոշումները պետք է կատարվեն, ապրիլի 4-ին Երևանում հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Մեկնաբանությունը հնչեց ի պատասխան նրան, որ Բաքուն անտեսում է ԵԽ որոշումը ռասայական ատելության անթույլատրելիության մասին: Ապրիլի 3-ին Բաքվում «Եվրանեսթի» ԽՎ նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ է տվել իրեն հայերին «ֆաշիստներ» անվանել: Դա առաջացրել է հայկական պատվիրակության վրդովմունքը, որն այն անվանել է ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերին հակասող: Ալիևի հայտարարության վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել նաև այլ երկրների պատվիրակություններ: «Եվրանեսթի» միջխորհրդարանական միավորմանն անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |