Թուրքերը գնալով ավելի խորամանկ միջոցներ են օգտագործում ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարում![]() ![]() PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը նոր արշավ է սկսում, որը միտված է «բարեկամական հարաբերությունների» ստեղծմանը թուրքերի ու հայերի միջև և մտադիր է կապեր հաստատել ԱՄՆ հայ համայնքի հետ՝ խնդրելով նրանց միանալ այդ ծրագրին: Ըստ Asbarez-ի տրամդրած տեղեկատվության, այն անձանց թվում, որոնց հետ ցանկանում է կապ հաստատել Թուրքիայի հյուպատոսությունը, հայ համայնքի ականավոր դեմքեր են, ձեռներեցներ ու գործարարներ: Իրականում, սա վտանգավոր նախադեպ է, որի իմաստը պետք է որոնել թուրքական արտաքին քաղաքականության մեջ, որը ցանկանում է «որսալ» հայ համայնքի ոչինչ չկասկածող անդամներին Հայկական հարցի առաջխաղացումը կասեցնելու համար: Հայոց ցեղաասպանության 100-ամյակի շեմին Թուրքիան ամեն ինչ անում է, իր ոճգրագործությունները կոծկելու համար, այդ թվում օգտագործելով նաև ԱՄՆ հայ համայնքը: Թուրքիան հյուպատոսությունն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները ու լծակները մասնավոր և պետական հաստատություններում, համայնքի անդամների հետ կապ հաստատելու համար: Ցավոք, կան մարդիկ, որոնց համար աճի հնարավորությունն ու հնարավոր ֆինանսական շահը վեր են Հայկական հարցի արդար լուծումից, այն է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Կան նաև տարբեր կազմակերպություններ, որոնք իրենց կոչում են հայերի և թուրքերի միջև «կամուրջներ կառուցողներ», որոնք լավ ֆինանսավորվող ջանքերի շոնրհիվ «գայթակղում են» հայազգի ամերիկացիներին: ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է այդ ծրագրերը, որոնք միտված են պառակտելու մեր հասարակությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |