Բորիս Թադիչը պաշտոնապես հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին![]() 4 ապրիլի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը չորեքշաբթի օրը պաշտոնապես հայտարարել է պետության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին, հաղորդում է Տանյուգ գործակալությունը: Ավելի վաղ սերբական ԶԼՄ-ները հաղորդել են այն մասին, որ նախօրեին Թադիչն արդեն տեղեկացրել է իր որոշման մասին մտերիմ համախոհներին: Սպասվում է, որ չորեքշաբթի օրը սերբական խորհրդարանի խոսնակ Սլավիցա Ջուկիչ-Դեյանովիչը նախագահական ընտրությունները կնշանակի մայիսի 6-ին, երբ երկրում տեղի կունենան նաև խորհրդարանական ընտրություններ: Վերլուծաբանների կարծիքով, Թադիչի հրաժարականի պատճառը դարձել է նրա կողմից գլխավորած Դեմոկրատական կուսակցության դիրքերի ամրապնդումը խորհրդարանական ընտրություններում: Թադիչի կուսակցությունը ներկա պահին, սոցիոլոգների հարցումների տվյալներով, զիջում է մրցակիցներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |