Օլիմպիական չեմպիոնների պատվին Լոնդոնում կներկայացվի մետրոպոլիտենի հատուկ քարտեզ![]() 4 ապրիլի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում ներկայացվել է մետրոպոլիտենի հատուկ քարտեզ, որտեղ բոլոր կայարանները կրում են Օլիմպիական խաղերի պատմության լավագույն մարզիկների անունները: «Գետնանցումի» յուրաքանչյուր գծին համապատասխանում է առանձին սպորտաձև, կամ միանգամից մի քանիսը: Ցուցակում, ընդհանուր առմամբ, հայտնվել է 361 մարզիկ, այդ թվում` Լիոնել Մեսսին, Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Ալեքսանդր Կարելինը, Մայքլ Ֆելբսը և այլ հայտնի մարզիկներ: Լոնդոնի մետրոպոլիտենի ճանապարհացույցը գործելու է Օլիմպիադայի ժամանակ: Ստեղծողների հայտարարությամբ, այն կոչված է մարդկանց օգնելու մի կայարանից մյուսն արագ հասնելու` հիմնվելով հայտնի օլիմպիական մարզիկների անունների վրա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |