Այսօր Բաքվից Երևան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը![]() 4 ապրիլի 2012 - 14:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում Լիտվայի ԱԳ նախարարին կընդունի Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահի հետ հանդիպմանը ծրագրվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման և երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նախատեսված է Լիտվայի ԱԳ նախարարի հանդիպումը ՀՀ արտգործնախարարի հետ և համատեղ մամլո ասուլիսը: Ծիծեռնակաբերդում Աուդրոնիուս Աժուբալիսը ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |