ՀՀԿ հրաժարվել է ստորագրել ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին փաստաթուղթը![]() 4 ապրիլի 2012 - 14:58 AMT PanARMENIAN.Net - Իշխող ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հրաժարվել է ստորագրել ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին հռչակագիրը: «Անհնար է այսպես միանգամից ստորագրել միասնական շտաբի ստեղծման մասին փաստաթուղթ»,-ընդգծել է նա: Սահակյանի խոսքով, փաստաթուղթը լղոզված է, քանի որ այնտեղ խոսվում է միջկուսակցական շտաբի իրավունքների մասին և ոչ պարտականությունների: Սահակյանն ընդգծել է, որ տվյալ փաստաթուղթը չի կարելի ստորագրել առանց իշխող կոլիցիայի շրջանակներում այն քննարկելու, քննարկումից հետո դրա վերաբերյալ պատասխան կտրվի: ՀՀԿ փոխնախագահը նաև հիշեցրել է, որ ՀՀ ԱԺ-ում հրապարակվել է նմանատիպ հռչակագիր` ստեղծելու կառույց ընտրություններին հետևելու համար: Կառույցում կարող են ներգրավվել ոչ միայն քաղաքական ուժեր, այլ նաև հասարակական կազմակերպություններ: Այս առնչությամբ նա նկատել է, որ կառույցի աշխատանքային հնարավորությունները խարհրդարանի շրջանակում ավելի բարձր են լինելու, քան առաջարկվող միջկուսակցական շտաբինը: Կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգությունն» այսօր մասնակցել են ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին քննարկմանը: Ընդհանուր շտաբի ստեղծման գաղափարի հեղինակն է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |