Շահան Քանդահարյան. Ալիևի վարքը «Եվրանեսթում» ծայրահեղ անհարգալից էր համաշխարհային հանրության հանդեպ![]() 4 ապրիլի 2012 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ գագաթաժողովում կատարվեց այն, ինչը սպասելի էր, գրում է Լիբանանում հրատարկվող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը: «Հյուրնկալող Ադրբեջանի նախագահը հայերին անվանեց «ցեղապաշտ», «բռնագրավող» եւ «գերեզմաններ պղծող»: Երկուշաբթի և երեքշաբթի տեղի ունեցած նիստերում ղարաբաղյան հարցը չի արծարծվել: Եվ առանց որևէ առնչության այդ թեմային Ալիևը նման արտահայտություններ է թույլ տվել: Հայկական կողմն, անշուշտ, հակադարձեց, սակայն Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին առնչվում են եվրոպական կառույցներին, որոնք ունեն իրենց կանոնները և պետք է հետևեն դրանց»,-գրում է խմբագիրը: Հայկական պատվիրակության մասնակցությունը «Եվրանեսթին» մեր ժամանակների օրինաչափությունն է, հարգանք է միջազգային կառույցների հանդեպ, գրում է Քանդահարյանը: Իսկ վիրավորական հայտարարությունները, հրադադարի պարբերական խախտումները, հայկական հուշարձանների ոչնչացումը դա միջազգային հանրության կողմից ընդունված նորմերի ու սկզբունքների հանդեպ ծայրահեղ անհարգալից վերաբերմունք է ու անտեսում: Ապրիլի 3-ին Բաքվում կայացած «Եվրանեսթի» ԽՎ ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թույլ տվեց իրեն հայերին անվանել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը վրդովեցրեց հայկական պատվիրակությանը, որն այն անվանեց ոչ կոռեկտ ու դիվանագիտական նորմերից դուրս: Իր դժգոհությունը հայտնեցին նաև մյուս պատվիրակությունները: «Եվրանեսթի» անդամներ են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |