Զատկի ձուն պետք է ներկել կարմիր գույնով![]() 4 ապրիլի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Մարդկանց հոսքը դեպի եկեղեցի և նրաց հետաքրքրությունը եկեղեցական տոների նկատմամբ վկայում է հայ ժողովրդի հոգևոր վերազարթոնքի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: Տեր Նիկողոսի խոսքով, այս տարի նկատելիորեն աճել է պահքի մասին հետաքրքվողների և այն պահողների թիվը: Պահքը միայն սննդակարգի փոփոխությունը չէ, այն նաև հոգևոր մաքրման և մեղքերից ազատվելու խորհուրդ ունի: Պահքը խորհուրդ ունի մաքրելու մարդուն` հոգեպես և ֆիզիկապես, որպեսզի նա ամբողջությամբ մաքրված ընդունի հաղորդությունը, ասել է քահանան: Ըստ եկեղեցու, Մեծ պահքի վերջին շաբաթը` Ավագ շաբաթն է, որի ամեն օրը խորհրդանշական է և բոլոր օրերը համարվում են Ավագ: Այս շաբաթվա ընթացքում եկեղեցում հատուկ պատարագ է մատուցվում, բացի Ավագ ուրբաթից, երբ հավատացյալները սգում են Քրիստոսի մահը: Շաբաթ իրականացվում է ճրագալույցի պատարագը և մարդիկ Աստծո լույսն են տանում իրենց տները: Կիրակի օրը` այս տարի ապրիլի 8-ին, քրիստոնյաները նշում են Սուրբ Զատիկը: «Այսօր, Զատկի սեղանին կարելի է տեսնել տարբեր գույների ներկված ձվեր, դա սխալ է, քանի որ ձուն խորհրդանշում է երկիր մոլորակը, իսկ կարմիր գույնը, որով պետք է ներկվի ձուն` Հիսուս Քրիստոսի թափած արյունը»,- բացատրեց Տեր Նիկողոս քահանա Հովհաննիսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |