Իրանում առաջարկում են «Սիրիայի բարեկամներին» վերանվանել «թշնամիների»![]() 4 ապրիլի 2012 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան, որը վերջին տարիներին Իրանի միջուկային ծրագրի հարցում իր վրա է վերցրել միջնորդի դերը, այս անգամ ինքն է դարձել Իրանի դժգոհության առարկան: Ապրիլի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» համաժողովը չի արժանացել Իրանի պաշտոնյաների հավանությանը: Ինչպես գրում է Trend-ը, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով իրանական խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իսմայիլ Քոսարին հայտարարել է, որ իրականում այդ խումբը պետք է վերանվանել «Սիրիայի թշնամիներ»: Իրանական խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին անցկացված համաժողովը գնահատել է որպես «Իսրայելին կաշառք» դրա մասնակիցների կողմից: Հաջորդ օրը Թուրքիան հայտարարել է Լիբիայից շուրջ 1 մլն տոննա նավթ գնելու մասին՝ նվազեցնելով Իրանի նավթի գնումը 10 տոկոսով: Իրանի Խորհրդատվական խորհրդի գլխավոր քարտուղար Մոհսին Ռզային նշել է, որ Թուրքիայի այդ արարքից հետո կասկածանքով է վերաբերվում Իրանի և Թուրքիայի միջև բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև ճիշտ է համարում Իրանի և «վեցնյակի» միջև հաջորդ նիստն անցկացնել ոչ թե Ստամբուլում, այլ Սիրիայում, Իրաքում կամ Լիբանանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |