Կառավարություն. Սահմանային անցակետերում պետք է խուսափել հերթերից և խցանումներից 4 ապրիլի 2012 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել սահմանային անցակետերում անցկացված մոնիտորինգի արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն: Քննարկվել են առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: «Մենք մշտական մոնիտորինգ ենք իրականացնում սահմանային անցակետերեում պարզելու, թե ինչպիսին է իրավիճակը և ինչպիսի խնդիրներ կան: Նախորդ տարի մեծ ջանքեր են ներդրվել անցակետերում իրավիճակն էապես բարելավելու համար: Արդյունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին քայլեր ձեռնարկել լուծելու արձանագրված կադրային և տեխնիկական խնդիրները՝ անցակետերում հնարավոր հերթերից և խցանումներից խուսափելու նպատակով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |