Ղարաբաղում կկազմվի Արցախյան թեմի պատմական հուշարձանների և սրբավայրերի ցուցակ![]() 4 ապրիլի 2012 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում կազմվելու է Արցախյան թեմի պատմական հուշարձանների և սրբավայրերի ցուցակ, որոնք գտնվում են Հայկական առաքելական եկեղեցու Արցախյան թեմի ենթակայության ներքո: Նման առաջարկ է արվել Արցախի թեմի հոգևոր խորհրդի հավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանի նախագահությամբ: Թեմի համայնքների հոգևոր հովիվներին առաջարկվել է իրականացնել եկեղեցական ունեցվածքի, սրբավայրերի և հուշարձանների հաշվառում, մշակել դրանց պահպանության և վերականգնման ծրագիր, հաղորդում է Արցախի թեմի գրասենյակը: Հավաքին քննարկվել է նաև քարոզչության ակտիվացման հարցը, այդ թվում`ընդգծվել է զինծառայողների շրջանում քարոզչության կարևորությունը: Այս համատեքստում առաջարկ է արվել, որպեսզի զինծառայողները մասնակցեն Ավագ Հինգշաբթի ոտքերի լվացման արարողությանը, որը ապրիլի 5-ին տեղի կունենա մոտակա եկեղեցիներում, հաղորդում է Բլագովեստ-Ինֆոն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |