ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ 2 ապրիլի 2004 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները ողջունում են Եվրամիության ավելի «խորը ներգրավումը» Հարավային Կովկասի տարածաշրջան, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ստեֆան Մինիկեսը: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, ամերիկյան դիվանագետը հայտարարել է այդ մասին` մեկնաբանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեի ելույթը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում: «Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությունը կենսական նշանակություն ունի բոլորիս համար: Միջազգային հանրությունը պետք է շարունակի ջանքեր գործադրել վրաց-աբխազական, վրաց-օսական եւ ղարաբաղյան հակամարտությունների լուծումներ փնտրելու ուղղությամբ», - ասել է Ստեֆան Մինիկեսը: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը` ԱՄՆ ողջունում են այն աջակցությունը, որ ցուցաբերում է այդ միջնորդական առաքելությանը ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |