Վարդան Օսկանյանը հուսով է, որ ՀՀԿ ևս կմիանա ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբին![]() 4 ապրիլի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախկին նախարար և ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը հույս է հայտնել, որ ՀՀԿ ևս կմիանա ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբին:« Այսօր մեր առաջ ավելի հրատապ հարց, քան վերջապես ազատ ու արդար ընտրություններ անցկացնելն է, չկա: Օրինական իշխանություն ունենալու հրամայականը այլընտրանք չունի»,- Fasebook-ի իր էջում ընդգծել է Օսկանյանը: Կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և Ժառանգությունն այսօր մասնակցել են ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին քննարկմանը: Ընդհանուր շտաբի ստեղծման գաղափարի հեղինակն է քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Բացի ՀՀԿ-ից, մյուս քաղաքական ուժերը համաձայնել են ստորագրել ընտրախախտումների դեմ պայքարի միջկուսակցական շտաբ ստեղծելու մասին փաստաթուղթ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |