Հայաստանն ու Կիպրոսը որոշել են օգտագործել ողջ տնտեսական պոտենցիալը![]() 4 ապրիլի 2012 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսին:«Ուրախ եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են քաղաքական բարձր մակարդակի վրա: Մեր պարտքն է խորացնել և ամրապնդել դրանք»,-վարչապետի խոսքը մեջբերում է կառավարության մամուլի ծառայությունը: Ըստ վարչապետի, գոյություն ունի մեծ տնտեսական ներուժ, որը չենք իրացրել, ուստի անհրաժեշտ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է Հայաստանում կազմակերպել բիզնես ֆորում` հայ և կիպրացի գործարարների մասնակցությամբ: Իր հերթին Կիպրոսի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի հայ-կիպրական հարաբերությունների բազմակողմ, այդ թվում նաև տնտեսական ոլորտում համագործակցության ակտիվացմանը: Էրատո Կոզակու Մարկուլիսին նշել է, որ Կիպրոսը պատրաստ է օժանադակել մեր երկրին` տարբեր բնագավառներում իրականացվող բարեփոխումների և եվրոպական չափանիշների ներդրման գործընթացներում: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի տնտեսական քաղաքականությանը և առաջիկա ծրագրերին, մասնավորապես, արտահմանն ուղված արդյունաբերական քաղաքականությանը, նոր ատոմային էներգաբլոկի կառուցմանը և տնտեսական այլ նախագծերի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |