Ֆուտբոլի աստղ Սոլ Քեմպբելն առաջարկում է Օլիմպիական խաղերի հյուրերին Չելսիի իր տունը շաբաթական 90 000 եվրոյով![]() 4 ապրիլի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի ամառային Օլիմպիադայի նախաշեմին հյուրանոցների և բնակարանների վարձակալության գները կտրուկ բարձրացել են: Որոշ տեղեր գները բարձրացել են 10 անգամ: Միաժամանակ Օլիմպիադայի հյուրերին կոչ են անում սենյակներ պատվիրել արդեն հիմա, քանի որ 172 հյուրանոցներում արդեն տեղեր չկան: Տասնյակ հազար լոնդոնցիներ առաջարկում են մասնավոր բնակարան որպես հյուրանոցներին այլընտրանք, բայց այստեղ գներն օրեցօր աճում են: Քաղաքի որոշ շրջաններում վարձակալության համար սովորական արժեքն աճել է 10 անգամ: Ֆուտբոլի նախկին աստղ Սոլ Քեմպբելը նույնպես որոշել է վաստակել: Նա առաջարկում է Օլիմպիական խաղերի հյուրերին Չելսիում գտնվող իր տունը շաբաթական 75 000 ֆունտ (90 000 եվրո) գումարով: Այդ գումարի դիմաց վարձակալը կստանա հինգհարկանի քոթեջ 1000 քմ տարածքով 7 ննջասենյակով, կինոթատրոնով, սպա-սալոնով և մարզասրահով, հաղորդում է rus.postimees.ee-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |