ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՑՈՒՅՑԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐԻ ՄՈՏ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին մի շարք երկրներում ապրող հայերը մտադիր են բողոքի ցույցեր անցկացնել Մեծ Բրիտանիայի դեսպանատների մոտ: Ինչպես տեղեկացնում է Լոս Անջելեսում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրեր» հայկական թերթը, ցույցի մասնակիցները բողոքելու են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թորդա Էբբոթ Ուոթի հայտարարության դեմ, որը կասկածի տակ է առնում 1915 թվականին հայերի նկատմամբ կատարված զանգվածային հանցագործությունները որպես ցեղասպանություն որակելը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---