Ռուսաստան կարտահանվի 1.5 մլն դոլարի հայկական պանիր![]() 4 ապրիլի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - «Հայկական պանիր» ընկերությունը հիմնադրվել է 2010թ: Այն պետական-մասնավոր համագործակցության արդյունք է` Զարգացման Հայկական Գործակալության և ՀՀ Պանրագործների ասոցիացիայի մասնակցությամբ: Զարգացման հայկական գործակալությունը և ՀՀ Պանրագործների միությունը շարունակում են աշխատանքներն ուղղված ՀՀ-ում արտադրված հայկական պանրի որակականհատկանիշների բարելավմանը և արտահանման խթանմանը: Գործակալության և ՀՀ պանրագործների միության հետ համատեղ §Հայկական պանիր¦ ընկերությունն ակտիվաշխատանք է ծավալել ռուսական շուկաª պանրի արտահանման ուղղությամբ, որի արդյունքում կնքվել է մոտ 1,5 մլն ԱՄՆ դոլարի արտահանման պայմանագիր, որը կիրականացվի առաջիկա տարիներին: Այն ենթադրում է պանրի պարբերաբար մատակարարում: 2011 թ.-ին Ռուսաստան է մատակարարվել 25 տոննա պանիր: «Հայկական պանիր» ընկերության առջև դրված խնդիրն է` ունենալ որակական արտադրանք, որն իրականցվում է հայկական պանիր արտադրող ընկերությունների շնորհիվ: Սա ևս հնարավոր դարձավ անցյալ տարի մեր գործընկեր «Դուստր Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկության աշխատակիցների շնորհիվ: Ինչպես հաղորդում է ՀՊՄ մամուլի ծառայությունը, զարգացման հայկական գործակալությունը և ՀՀ պանրագործների միությունը իրենց երախտագիտությունն են հայտնում մի շարք աշխատակիցներին` արտադրական գործընթացին անձնուրաց նվիրաբերություն ցուցաբերելու և մասնագիտական նշանակալի ներդրում ունենալու համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |