Մոր և մանկան առողջության դաշինքը կուսակցություններին ներկայացրեց ոլորտի զարգացման 3 ուղղությունները

PanARMENIAN.Net - Մոր և մանկան առողջության դաշինքն այսօր կազմակերպել էր քննարկում ուղղված Հայաստանում մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանը, որին հրավիրված էին Հայաստանի 6 կուսակցություններ (ՀՅԴ, ՀՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, ՀԱԿ, ԲՀԿ):

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց World Vision Հայաստանի «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի ղեկավար Նաիրա Ղարախանյանը` դաշինքը առանձացրել է ոլորտի 3 հիմնական ուղղություն. «Մենք շեշտը դրել ենք առողջապահական ծառայությունների հասանելիություն, հանրային իրազեկում, մոր և մանկան առողջության ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններ, առողջապահության ֆինասավորում ուղղությունների վրա, որոնց շուրջ ՀԿ-ների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ուսումնասիրություններն ու առաջարկները»:

World Vision կազմակերպության ֆինանսական պատասխանատու Արտակ Քյուրումյանը ներկայացրեց առողջապահական ոլորտի ֆինանսավորման մասին իրենց ուսումնասիրություններն ու առաջարկները. «Մենք առաջարկում ենք լրացուցիչ հարկեր կիրառել ծխախոտի, ալկոհոլի, բջջային կապի ոլորտներում, որոնցից ստացված եկամուտները կուղղվեն առողջապահական ոլորտ»: Նա նշեց, որ առաջարկվում է նաև պետբյուջեում առողջապահական ոլորտին 5-6 տոկոսի փոխարեն տրամադրել 10 տոկոս:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---