ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒՆ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը (211` կողմ եւ 84` դեմ) նախօրեին քվեարկել է այն զեկույցի օգտին, որտեղ ասվում է, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ սկսել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները: Իրենց ելույթներում եվրախորհրդարանակնները նշել են, որ չնայած անցյալ տարվանից Թուրքիայում անցկացվող մի շարք կարեւոր բարեփոխումների, որոնք կոչված են համապատասխանեցնել երկիրը ԵՄ-ին անդամակցելու քաղաքական չափանիշներին,այնուամենայնիվ շատ ոլորտներ դեռեւս կարիք ունեն բարեփոխումների: Եվրոպացի պատգամավորները մի շարք քննադատական դիտողություններ են արել Թուրքիայի հասցեին, մասնավորապես, քաղաքականության վրա այնտեղ շարունակվող բանակի ակտիվ ազդեցության եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ կիրառվող խտրականության առնչությամբ: Նաեւ հարց էր բարձրացվել այն մասին, թե կարո՞ղ է ԵՄ-ն ընդունել իր կազմում «այդպիսի մեծ եւ համեմատաբար աղքատ երկիր»: Ինչպես նշում է Եվրոպայի հայերի վեհաժողովը, չնայած Եվրախորհրդարանի ընդունած այդ զեկույցը չուներ օրենսդրական ուժ, սակայն այն բացասական քաղաքական ահազանգ էր Անկարայի համար, որը վերջին ժամանակներս լավատեսորեն էր գնահատում ԵՄ-ին անդամակցելու իր հեռանկարները:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---