Մոսկվայում Հաղթանակի շքերթի մասնակիցներն ինչպես միշտ կանցնեն տոնական համազգեստով, հավաստիացրել է ՊՆ-ը

Մոսկվայում Հաղթանակի շքերթի մասնակիցներն ինչպես միշտ կանցնեն տոնական համազգեստով, հավաստիացրել է ՊՆ-ը

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հաղթանակի շքերթի մասնակիցները Կարմիր հրապարակով կանցնեն տոնական, այլ ոչ թե ամենօրյա կամ դաշտային համազգեստով, ինչպես տարածում են որոշ ԶԼՄ-ներ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է նյութատեխնիկական ապահովման հարցով ՊՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Կոլպակովը: «Մենք չենք հրաժարվում տոնական համազգեստից, և այս տարի Հաղթանակի շքերթի մասնակիցները կանցնեն տոնական համազգեստով»,- հայտարարել է նա:

Կոլպակովի խոսքով, Կարմիր հրապարակում զինվորական շքերթի մասնակիցների համար պատրաստվել է 14 հազար կոմպլեկտ նոր տոնական համազգեստ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---