ՌԴ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է Գաբալինյան ՌԼկ վերաբերյալ Ադրբեջանի հետ համալիր պայմանագիրը![]() 4 ապրիլի 2012 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության, արտաքին գործերի և արդյունաբերության ու առևտրի նախարարությունների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանում Գաբալինյան ՌԼԿ մոդեռնիզացման, վարձակալության և օգտագործման հարցերի վերաբերյալ, հաղորդում է Ռոսբալտը: Abc.az-ն իր հերթին հաղորդում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող կայանի մոդեռնիզացումը կորոշվի բանակցությունների ժամանակ, որոնք համալիր բնույթ են կրելու և նպատակ ունեն պատրաստելու միասնական փաստաթուղթ, որը կկարգավորի բոլոր հարցերը` վարձակալության ժամկետը, վարձը և այլն: «Բանակցությունների ժամանակ կորոշվի նաև հրթիռային գործարկումների հանդեպ հսկողության նորագույն տեխնոլոգիաների սեփականության հարցը, եթե ընտրվի կայանի մոդեռնիզացման տարբերակը: Առայժմ խորհրդակցություններ են ընթանում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: ՌԼԿ վարձակալության պայմանագրի ժամկետը լրանում է 2012 թվականին, և այսօր պետք է կողմնորոշվել` արդյոք գործող համաձայնագիրը կերկարաձգվի որոշակի փոփոխություններով, թե նոր համաձայնագիր է մշակվում: Մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,- նշել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |