ԵՐԵՎԱՆԻ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ԵՐԵՔ ՄԱՐԴ 2 ապրիլի 2004 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Երեք մարդ զոհվել է եւ վեցը` վիրավորվել Երեւանի ճոպանուղու վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչությունից, միջադեպը տեղի է ունեցել այսօր` տեղական ժամանակով ժամը 14:30-ի մոտ: Ճոպանուղու վագոնը, որում գտնվելիս են եղել ինը ուղեւոր, ընկել է տասը մետր բարձրությունից: Երկու մարդ մահացել է տեղում, եւս մեկը` հիվանդանոցում: Նախնական տվյալներով, վթարի պատճառ է հանդիսացել ճոպանուղու տեխնիկական մաշվածությունը: Պատահարի պատճառների քննության համար ստեղծվել է հանձնաժողով:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |