Լևոն Տեր-Պետրոսյանը Ֆրանսիայի դեսպանին բողոքել է ընտրացուցակներում 700 հազ. «ավելորդ» ընտրողների վերաբերյալ![]() 4 ապրիլի 2012 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ: Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամլո ծառայությունը, հյուրի խնդրանքով Տեր-Պետրոսյանը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները և դիտարկումները: Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ «սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է»: Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը և Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |