Գովեստները Անկարայի հասցեին վկայում են քրիստոնեական գույքը վերադարձնելու հանդեպ ԱՄՆ անլուրջ վերաբերմունքի մասին 5 ապրիլի 2012 - 11:10 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոնգրեսական Հովարդ Բերմանի կողմից ներկայացված հարցերի գրավոր պատասխաններում չափից դուրս և անարժան գովեստ է հայտնել Թուրքիային ժամանակին քրիստոնյաներից գողացված կրոնական ունեցվածքի չնչին մասը վերադարձնելուն ուղղված «կոնկրետ քայլերի» համար: Բայց պատասխաններում նշվել է, որ պետք է շարունակել Անկարայի վրա ճնշումն ունեցվածքի մնացած մասն օրինական տերերին վերադարձնելու համար, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովը (ANCA):Կոնգրեսական Բերմանը դժգոհություն է հայտնել պետքարտուղարի պատասխանից այն պատճառով, որ նա «գոհ է նրանից, որ Թուրքիան ձգտում է վերադարձնել քրիստոնեական եկեղեցիներից առևանգված ունեցվածքը, լիովին հարգելով հայ և այլ քրիստոնյա բնակչությանը, որոնք ապրել են այդ հողերի վրա աստվածաշնչյան ժամանակներից»: Իր պատասխանում Քլինթոնը գերագնահատել է Թուրքիայի գործողությունները, որը նույնիսկ եթե կատարի բանաձևը, կվերադարձնի եկեղեցիներից գողացված ունեցվածքի 5 տոկոսից պակասը: Նա, այնուամենայնիվ, խոստանում է, որ պետդեպարտամենտը «կշարունակի զգոնություն պահպանել կրոնական համայնքների շուրջ իրավիճակի հարցում և խրախուսել երկրում բարեփոխումների անհրաժեշտությունը»: «Մենք միանում ենք Կալիֆորնիայի և ԱՄՆ հայերին, շնորհակալություն հայտնելով կոնգրեսական Բերմանին կենսական կարևոր հարցերը հնչեցնելու համար»,- ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Թեև մենք, իհարկե, հասկանում ենք, որ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիայի վրա ճնշում գործադրել կրոնական ունեցվածքն օրինական տերերին վերադարձնելու համար, մենք նախկինի նման խորապես անհնագստացած ենք նրանով, որ Թուրքիայի հասցեին անարժան գովեստները և Անկարայի դատարկ խոստումներն արտացոլում են պետդեպարտամենտի լրջության բացակայությունը Թուրքիայի կողմից թալանված ունեցվածքն ամբողջությամբ վերադարձնելու գործում»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |