ԱՄՆ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏԻ ՆՌԱՆՑ ՈՒԺԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանին եւ Ադրբեջանին տրվելիք ամերիկյան ռազմական օգնության հարցում հավասարության խախտումը չի անդրադառնա ադրբեջանական բանակի մարտունակության մակարդի վրա եւ չի խախտի ուժային հավասարակշռությունը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը` մարտի 2-ին Կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեում լսումների ընթացքում պատասխանելով սենատոր Ջորջ Ալլենի պետդեպարտամետին ուղղված համապատասխան հարցմանը: Հիշեցնենք, որ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից առաջարկված 2005 թվականի բյուջեի նախագիծը նախատեսում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել 8 մլն դոլարի չափով, իսկ Հայաստանին` միայն 2 մլն դոլար: Միեւնույն ժամանակ, Է.Ջոնսը հերքել է այդ հարցում հավասարության մասին որեւիցե համաձայնության գոյությունը: Մինչդեռ, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը պնդում է, որ նման համաձայնություն ձեռք է բերվել 2001 թվականի վերջին Սպիտակ տան եւ Կոնգրեսի միջեւ` Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման գործողությունը դադարեցնելու իրավունքը նախագահին տրամադրելու մասին բանակցությունների ընթացքում: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի` տվյալ համաձայնության մասին ԱՄՆ հայ համայնքին տեղեկացրել են Ազգային անվտանգության խորհրդի անդամ Դան Ֆրիդը եւ նախագահի խորհրդական Կառլ Ռոուֆը` 2002 թվականի փետրվարի 21-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---