Հայկական պատվիրակությունը Ալիևի սկանդալային ելույթի հարցը կբարձրացնի Եվրանեսթի ղեկավարության առջև 5 ապրիլի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հաղորդել է, որ հայկական կողմը մտադիր է բարձրացնել Բաքվում Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստում Իլհամ Ալիևի կողմից արված սկանդալային հայտարարության հարցը: «Այո, մենք նամակով ենք դիմելու, որում տալու ենք պատահածի ողջ գնահատականը, այն ամենի բացի, ինչ ասել ենք այնտեղ»,-հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Ըստ նրա, մասնավորապես, դրվելու է Ադրբեջանում նման մակարդակի միջոցառումներ չկազմակերպելու հարցը` նմանատիպ դեպքերից խուսափելու համար: Հարկ է ընդգծել, որ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Եվրանեսթի ոչ մի ղեկավար կամ եվրոպական պատվիրակությունների անդամ բաց կերպով չեն քննադատել Ալիևի կողմից արված հայտարարությունը: Ընդ որում, հայկական պատվիրակության անդամները հաղորդել են, որ բազմաթիվ եվրապատգամավորներ և անգամ ադրբեջանցի պագամավորներ, ում անունները հասկանալի պատճառներով չեն հայտնում, Ալիևի ելույթից հետո մոտենում էին իրենց, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեին Ալիևի հայտարարությանն ու իրեց աջակցության խոսքը հայտնեին: Ապրիլի 3-ին Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի ընդլայնված նիստում Ադրբեջանի նախագահը իրեն թույլ է տվել հայերին կոչել «ֆաշիստներ»: Այդ հայտարարությունը դժգոհություն է առաջացրել նիստին ներկա գտնվող հայկական պատվիրակության մոտ: Վերջինս այն անվանել է ոչ կոռեկտ և դիվանագիտական նորմերի սահմաններից դուրս: Իրենց դժգոհությունն են արտահայտել նաև այլ երկրների պատվիրակության ներկայացուցիչներ: Եվրանեսթի միջխորհրդարանական միավորմանն անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |