Ապրիլի 24-ին Christie’s աճուրդում 19 դարի հայկական գորգ է վաճառվելու 5 ապրիլի 2012 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Christie’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվելու է հայկական գորգ: PanARMENIAN.Net ը դիմեց հայտնի գորգագետ Վահրամ Թաթիկյանի օգնությանը, գորգի ծագման, գործվածքի մասին տեղեկություն և կարծիք ստանալու համար: Գորգն ընդգրկված է Թաթիկյանի էքպեդիցիոն նյութերում: «Գորգը գործված է պատմական Գուգարք նահանգի Կողբոփոր գավառում, որ հիմա սխալմամբ Տավուշի մեջ են մտցնում։ Գործվել է Բերդավան` (հին անունով` Ղալաչա) գյուղում, 1879 թ-ին, Ամիրաղյան գորգագործական հայտնի գերդաստանում, որը յոթ ընտանիքներից էր բաղկացած։ Բոլոր ներկերը բնական են, բուսական, իսկ կապույտը ,«կարասի ներկ» է` ստացվում էր պղնջարսպից։ Մանվածքն ընտիր է, չափերը` ինչպես նաև մի քանի տեղում տարեթիվ գրելը ցույց է տալիս, որ այն հանդիսությունների համար փռելու համար է եղել նախատեսված, ոչ թե պատից կախելու»։ Աճուրդի տան կայքում գորգի վրա գրած է «Հայկական Ղազախ»: Թաթիկյանն ասում է, որ լավ է, որ գորգի վրա հայկական տառեր կան, թե չէ այդ տերմինը չէին գրի, այլ կգրեին պարզապես «Ղազախ» և ազերիներին կվերագրեին։ Գորգի նախնական գինը կազմում է 4000-6000 անգլիական ֆունտ ստեռլինգ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |