«Հեզբոլլահ». ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել Իսրայելի դիրքերը ի հակակշիռ մահմեդական ժողովրդների

«Հեզբոլլահ». ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել Իսրայելի դիրքերը ի հակակշիռ մահմեդական ժողովրդների

PanARMENIAN.Net - Լիբանանյան «Հեզբբոլահի» գլխավոր քարտուղարի տեղակալ շեյխ Նաիմ Քասիմը հայտարարել է, որ Իրանը կարող է դիմակայել Արևմուտքի ճնշմանը: Շեյխ Նաիմ Քասիմը հինգշաբթի Բեյրութում նշել է, որ Իրանն, անկասկած, իր կողմնակիցների աջակցությամբ կկարողանա դիմակայել Արևմուտքի ճնշմանն ու սպառնալիքներին:

Ըստ նրա, ԱՄՆ-ի սպառնալիքների պատճառը, ոչ թե Թեհրանի միջուկային ծրագիրն է, այլ այն, որ ԱՄՆ-ն ձգտում է ամրապնդել Իսրայելի դիրքերը ի հակակշիռ մահմեդական ժողովրդների, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---