ՖՐԱՆՍԱՀԱՅԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌԱՋ

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի առջեւ ֆրանսահայերը բողոքի ցույցի են դուրս եկել ընդդեմ Հայաստանում բրիտանական դեսպան` Թորդա Էբբոթ Ուոթի, որը կասկածի տակ է դրել ցեղասպանություն տերմինի կիրառումը 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի հանդեպ կատարված զանգվածային հանցագործությունների առնչությամբ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, ցուցարարները հանդես են եկել «Թուրքիան սպանում Է», «Թուրքիան շարունակում Է ժխտել Հայոց ցաղասպանությունը» պաստառներով: Հավաքի մասնակիցները ներկայացրել են բողոքագիր` Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հասցեով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---