ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐԴԻՆ 5 ապրիլի 2004 - 23:36 AMT PanARMENIAN.Net - Երեւանի սրճարաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության գործով ձերբակալվել է Հայաստանի քաղաքաշինության նախարար Արա Արամյանի որդին` Հայկ Արամյանը: ՀՀ Գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով` զենքի ապօրինի ձեռք բերում, մահափորձ եւ խուլիգանություն: Հիշեցնենք, որ մարտի 12-ի երեկոյան երեւանյան «Տրիումֆ» սրճարանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում մի քանի հոգի վիրավորվել են: Քննությունը պարզել է, որ հրազենը կիրառել է Հ.Արամյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |