Էդուարդ Շարմազանովը հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների հետ![]() 5 ապրիլի 2012 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 5-ին հանդիպել է սփյուռքահայ մի խումբ աշակերտների ու նրանց ծնողների հետ: ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ նման այցելություններն ազգային ինքնության գիտակցման շատ լավ հնարավորություն են ընձեռում և նպաստում սերունդների համերաշխությանն ու միասնական լինելուն: «Աշխարհասփյուռ հայության մեծաքանակ լինելը պայմանավորված է նախորդ դարասկզբին օսմանյան թուրքիայի իրականացրած ցեղասպանությամբ: Այն երբեք չի կարելի մոռանալ: Առանց այդ ոճրագործության դատապարտման, միջազգային հանրության և առաջին հերթին թուրքիայի կողմից այդ սահմռկեցուցիչ փաստի ճանաչման ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նման ոճիրներ նորից չեն կատարվի»,- ասել է Շարմազանովը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |