ԿԸՀ սահմանել է ԱԺ ընտրություններին անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը![]() 5 ապրիլի 2012 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրություններին ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու համար օգտագործվող դրոշմակնիքի ձևը: Արտահերթ նիստում հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ. Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 903-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 397,«Հայ Յեղափոխական» կուսակցություն` 352-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 176-ական և «Ժառանգություն»` 154-ական: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում 2012թ. ապրիլի 6-ից մինչև ապրիլի 11-ը` մինչև ժամը 18:00-ը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |