ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի հանդիպումը ընտրողների հետ, որը վերաճել է չարտոնված հանրահավաքի: Մատենադարանի շենքի մոտի հարթակում հավաքված շուրջ 2 հազար մարդիկ եկել էին դրոշներով եւ «Քոչարյանի ռեժիմը» տապալելու կոչեր պարունակող պաստառներով: Ելույթ ունեցած Արտաշես Գեղամյանը կոչ արեց նրանց աջակցել ընդդիմադիր ուժերին «իշխանությունները տապալելու» գործում, «կաշառակերության եւ աղքատության ճահճից» Հայաստանը դուրս բերելու համար: Հանրահավաքի ավարտին հավաքվածների վրա ձվեր են նետել մոտակա շենքերի պատուհաններից: Ակցիայի ընթացքում ջարդվել են նաեւ լրագրողներին պատկանող մի քանի ֆոտո- եւ տեսախցիկներ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---