Լիոնի արվարձանում անհայտ անձինք կրակել են հրեայի վրա![]() 5 ապրիլի 2012 - 21:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում կիպայով երիտասարդը հերթական հակասեմիտական հարձակման թիրախն է դարձել: Անհայտ անձինք ավտոմեքենայից կրակել են նրա վրա Լիոնի Վիլլերբանե արվարձանում: Հարձակվողները նույնժամ անհետացել են, հաղորդում է rosbalt.ru-ն: Այդ արվարձանը հայտնի է որպես «զգայուն տեղ». այստեղ բնակվում են շատ մահմեդականներ, ինչպես նաև ոչ պակաս հրեաներ` իրենց դպրոցներով և այլ համայնքային կառույցներով: Հաղորդվում է, որ ագրեսիայի զոհ 35-ամյա առևտրականը վիրավորվել է կոնքից: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ֆրանսիայում` Տուլուզայում ահաբեկչությունից հետո հակասեմիտական ակտերի թիվը կտրուկ աճել է: Երեք շաբաթվա ընթացքում դրանց թիվը հասել է 50-ի` վիրավորանքներ, սպառնալիքներ, հարձակումներ, վանդալիզմ գերեզմանատներում:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |