Վիկ Դարչինյանի ու Շինսուկե Յամանակայի քաշը նույնն է՝ 53,5 կգ![]() 6 ապրիլի 2012 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկները ցույց են տվել նույն՝ առավելագուն թույլատրելի քաշը՝ 53,5 կգ: Դարչինյան-Յամանակա մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում, խաղարկվելու է ճապոնացու WBC չեմպիոնական գոտին: Ռինգի մրցավարը կլինի Աֆու Հեկտորը Պանամայից, կողային մրցավարները ներկայացնում են ԱՄՆ-ն ու Մեքսիկան: Հայ բռնցքամարտիկը կփորձի երրորդ անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի գոտին այս քաշային կարգում: Դարչինյանը 37 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որից 27-ն ավարտել է նոկաուտով, իսկ Յամանական՝ 15 մենամարտ, որից 11-ում նոկաուտի է ենթարկել մրցակցին, նա պարտություն չունի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |