ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԲԱՑՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Մոտ ապագայում նախատեսվում Է Հայաստանի առեւտրական ներկայացուցչությունների բացում ԱՄՆ-ում եւ Եվրամիությունում: Այդ մասին տեղեկացրել են ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում: Աղբյուրի համաձայն` նման ներկայացուցչություն կա միայն Ռուսաստանում, որը մեծապես նպաստում է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Ի դեպ, տվյալ համակարգն արդեն լայնորեն կիրառվում է Հարավային Կովկասի մյուս երկրների կողմից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---