ՄՕԿ-ը կարող է թույլ չտալ Սաուդյան Արաբիային մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին![]() 6 ապրիլի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՄՕԿ-ը կարող է թույլ չտալ Սաուդյան Արաբիայի հավաքականին մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին: Նախօրեին երկրի կառավարությունը հրաժարվել է թույլ տալ կանանց մասնակցել ամռանը կայանալիք սպորտային իրադարձությանը: «Բանակցություններն առայժմ շարունակվում են, և մենք աշխատում ենք, որպեսզի կանանց,այնուամենայնիվ, թույլ տան մասնակցել խաղերին: Չի բացառվում, որ նրանք հանդես գան ոչ պաշտոնական պատվիրակությունում»,-ասվում է ՄՕԿ-ի հաղորդագրությունում: «Հուսով ենք, որ ՄՕԿ-ը լիովին կբացառի Սաուդյան Արաբիայի հավաքականի մասնակցությունը Օլիմպիադայի մասնակիցների ցուցակից: Թույլ չտալ կանանց մասնակցել Օլիմպիական խաղերին` ՄՕԿ-ի հիմնական սկզբունքների խախտում է և մարդկային խտրականությունը` հիմնված ռասայական, կրոնական, քաղաքական, սեռական պատկանելության վրա, անհամատեղելի է Օլիմպիական շարժման հետ»,- սպորտի և ֆիտնեսի հիմնադրամի հայտարարությունն է մեջբերում BBC-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |