Րաֆֆի Հովհաննիսյան. ԱԺ ընտրություններում «Ժառանգությունն» առնվազն երկրորդ տեղում կհայտնվի![]() 6 ապրիլի 2012 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում մտադիր է գրավել առնվազն երկրորդ տեղը: Ապրիլի 6-ին նման հայտարարությամբ է հանդես եկել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հիշեցրել է, որ նախորդ խորհրդարանական ընտրություններրում՝ 2007թ., «Ժառանգությունը» հաղթեց Երևանում և մտավ առաջատարների եռյակը հանրապետության մասշտաբով: Սակայն, ինչպես նշեց կուսակցության առաջնորդը, ընտրություններին մասնակցության փորձի պակասից չկարողացավ պաշտպանել իր քվեները: Այդ առնչության Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ «այդ ընտրություններում նրանք դե-յուրե կհաստատեն դե-ֆակտո ստացած արդյունքները»: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշիքն ի դեմս ՀԱԿ-ի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |