Գյումրիում ապրիլի 10-19-ը կանցկացվի «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը![]() 6 ապրիլի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-19-ը Գյումրում առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելու է թվով 4-րդ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, իսկ հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Այս տարի «Վերածնունդ»-ն անցկացվելու է «Վերածնունդը շարունակվում է» կարգախոսի ներքո: Այս տարի մրցույթին մասնակցելու համար ներկայացվել է ռեկորդային թվով`1365 հայտ 25 երկրներից: Մրցույթին կմասնակցեն ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հայաստանից, ԼՂՀ-ից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից և Մերձավոր Արևելքից ժամանած երաժիշտներ, ովքեր կմրցեն 9 անվանակարգերում: Փառատոնի շրջանակում տեղի են ունենալու նաև վարպետության դասեր, «Մշակույթների երկխոսություն» թեմայով գիտաժողով, կլոր սեղան, ցուցահանդես և այլն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |