ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Շվեյցարիայի ԱԳՆ քաղաքական հարցերով վարչության ղեկավար Բլեզ Գոդենը ստորագրել են տեխնիկական, ֆինանսական եւ մարդասիրական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Ինչպես տեղեկացրել են ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի կենտրոնում, համաձայնագիրն ուղղված է տնտեսության, սոցիալական հատվածի, շրջակա միջավայրի զարգացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդման: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրվեն դրամաշնորհներ` 3,5 մլն շվեյցարական ֆրանկի չափով որպես տեխնիկական, եւ 3 մլն ֆրանկի չափով` որպես մարդասիրական աջակցություն: Տեխնիկական օգնությունն ուղղված կլինի բնական պաշարների, պետական գործերի կառավարման թափանցիկության, տեղեկատվության հասանելիության կառավարման բարձրացմանը, մարդասիրական օգնությունը` հակամարտությունների կարգավորմանը եւ բնության աղետների վերացմանը, մասնավորապես, վերաբնակեցված անձանց եւ բնակչության առավել անապահով սոցիալական խմբերի աջակցությանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---