Ռիչարդ Կրիակոսյան. Որքան շատ ՀՀ-ն մերձենա Արևմուտքին, այնքան շատ կստանա Արևելքից![]() 6 ապրիլի 2012 - 14:41 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցը հետևյալ նպատակներ էր հետապնդում` ցույց տալ Հայաստանի` որպես ռազմավարական դաշնակցի, կարևորությունը, ցույց տալ տարածաշրջանում Ռուսաստանի դերը, վերլուծել երկրում տիրող նախընտրական իրավիճակը»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանիային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Հայաստանը Ռուսաստանի համար Կովկասում միակ հուսալի գործընկերն է, և դա Մոսկվայում հասկանում են: Հայաստանի ակտիվ արտաքին քաղաքականությունը, մասնավորապես` նրա մասնակցությունը Արևելյան համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ հետ սերտ հարաբերությունները, չեն կարող չլինել Ռուսաստանի համար ուշադրության կենտրոնում, ընդգծել է փորձագետը: «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի Պենտագոն կատարած վերջին այցելությունը Արևմուտքի և Հայաստանի մերձեցման ցուցանիշներից է: Եվ որքան հանրապետությունն ավելի է մոտենում Արևմուտքին, ավելին կարող է ստանալ Արևելքից»,-եզրափակել է Կիրակոսյանը: ՌԴ ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանում էր ապրիլի 2-3: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |