Ռ. Կիրակոսյան. Եթե Մեդվեդևը սեղմում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռքերը, ապա Պուտինը կփորձի «կոտրել» նրանց![]() 6 ապրիլի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - «Եթե Մեդվեդևը սեղմում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ձեռքերը, ապա Պուտինը կփորձի «կոտրել» նրանց»,- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսոմ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, Ռուսաստանը Պուտինի օրոք կպահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբում առաջատարի դերը, բայց Պուտինի քաղաքականությունն այդքան մեղմ չի լինի: Նա այդքան համբերատար չի մշակի ինչ-որ սկզբունքներ, մասնավորապես երկու հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարների հետ Պուտինի բարդ փոխահարաբերությունների պատճառով: Բացի այդ, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները և դիրքորոշումների տարբերությունները չափազացն մեծ են ինչ-որ լուծումների հասնելու համար: Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցի պատճառներից մեկը Կիրակոսյանն անվանել է Պուտինի նախագահությանը նախապատրաստվելը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |