«Գլաձոր» համալսարնում բացվել են կարիերայի և որակի ապահովման կենտրոններ

«Գլաձոր» համալսարնում բացվել են կարիերայի և որակի ապահովման կենտրոններ

PanARMENIAN.Net - «Գլաձոր» համալսարանն այսուհետ կունենա կարիերայի և որակի ապահովման կենտրոններ: Այսօր կենտրոնների բացմանը ներկա էին ԿԳ նախարարը, Արդյունաբերողների և գործարարների միության նախագահը, դասախոսներ, ուսանողներ:

«Ես այստեղ եմ, ոչ թե կենտրոնների բացմանը մասնակցելու համար, այլ իմ ներկայությամբ ցույց տալու, որ մենք տարբերություն չենք դնում պետական և ոչ պետական բուհերի միջև»,- իր ողջույնի խոսքում ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հույս հայտնելով, որ այդ կենտրոնները կծառայեն իրենց նպատակին:

«Գլաձոր» համալսարանի ռեկտորը համագործակցության հուշագիր կնքեց Արդյունաբերողների և գործարարների միության հետ:

«Մենք ունենք որակյալ կադրեր թողարկելու պարտականություն, իսկ այդ որակը կոչվում է գիտելիք»,- ասաց համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը: Անդրադառնալով հուշագրի կնքմանը, նա գործընկերներին շնորհավորեց, կատակելով. «Դուք հուշագիր եք կնքել հավատարմագրված բուհի հետ, ոչ թե չհավատարմագրված պետական բուհի հետ»:

Համալսարանի ուսանողուհի Անուշ Մարտիրոսյանը դեռ չի հասկանում կենտրոնների առաքելությունը, բայց համոզված է, որ եթե ռեկտորն այդպես է որոշել, ուրեմն դա իրենց բարօրության համար է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---