Փորձագետ. Ռուսաստանի համար Հայաստանում կայունությունն ավելի կարևոր է, քան ժողովրդավարությունը![]() 6 ապրիլի 2012 - 15:35 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանի համար Հայաստանում կայունությունն ավելի կարևոր է, քան ժողովրդավարության խնդիրները»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Ռուսաստանին տարածաշրջանում, մասնավորապես, Հայաստանում, կայունություն է պետք: Այդ սկզբունքով ժողովրդավարության խնդիրներն ու արդար ընտրությունների հարցը ետին պլան է մղվում: Ռուսաստանում պատրաստվում են Պուտինի նախագահությանը, որը տարբերվելու է նախորդից: Ռուսաստանը փոխվել է, Պուտինի իշխանությունը բավականաչափ ուժեղ չէ, նրա վարկանիշը կտրուկ անկում է ապրել, կարծում է փորձագետը: Հասարակական և ժողովրդական դժգոհության ալիքը անսպասելի էր նաև հենց Պուտինի համար: Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, Հայաստանը պետք է հաշվի առնի ռուսաստանյան ընտրությունների փորձը` ժողովրդական դժգոհության բռնկման սցենարից խուսափելու համար Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |