Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանի համար ընտրությունները ոչ միայն փորձություն են, այլ նաև նոր հնարավորություններ![]() 6 ապրիլի 2012 - 15:53 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի համար ընտրությունները ոչ միայն փորձություն են, այլ նաև նոր հնարավորություններ»,-ընդգծել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում: Իշխանությունների առջև խնդիր է դրված շատ ավելի բարձր մակարդակով խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քան մինչ այժմ է եղել: Նա հավելել է, որ ՀՀ նախագահի և վարչապետի խոստումները պետք է ի կատար ածվեն: Կիրակոսյանի կարծիքով, ներկայումս ՀՀ արտաքին քաղաքականությունը շատ ակտիվ է և լավ ընտրությունների անցկացումը թույլ կտա միջազգային մակարդակի ավելի շատ դիվիդենտներ ստանալ: Եթե իշխանությունները բարեհաջող չանցկացնեն ընտրությունները, Հայաստանն, իհարկե, կկորցնի այդ ակտիվությունը և վստահությունը: Եթե ընտրություններն անցնեն ինչպես հարկն է, ապա ներքին կայունությունը թույլ կտա էլ ավելի ակտիվանալ արտաքին քաղաքականությունում, նկատել է Կիրակոսյանը: Խոսելով ընտրությունների մասին` պետք է նկատի ունենալ ոչ միայն բուն քվեարկության օրը, այլ ողջ գործընթացը: Բացի այդ, կարևոր է, որ այս ընտրություններում ժողովուրդը հիմնվի ոչ թե անձերի, այլ քաղաքական գործիչների ու քաղաքական ինստիտուտների վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |