Ռուբեն Հայրապետյան. «Հրազդան» ստադիոնի վերանորոգման վրա կծախսվի 10-15 մլն դոլար![]() 6 ապրիլի 2012 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այցելել է «Հրազդան» մարզադաշտ, որտեղ անցկացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Հայրապետյանը նշել է, որ ստադիոնի վերանորոգումը կընթանա մի քանի փուլերով. «Սկզբում կվերանորոգվեն հանդերձարաններն ու սանհանգույցները, իսկ մայիսից կփոխվեն խոտածածկն ու բոլոր լույսերը: Ամեն ինչ անում ենք, որ ստադիոնը ստանա իր նախնական տեսքը»,- ընդգծել է ՀՖՖ նախագահը: Հայրապետյանը չկարողացավ նշել ծախսվելիք գումարի ստույգ թիվը, քանի որ վերանորոգումը աստիճանաբար է արվում, և երբեմն չնախատեսված աշխատանքներ են առաջանում: «Մյուս տարվանից ստադիոնի ծածկն է կառուցվելու, և, հետևաբար, նշել գումարի չափը դժվար է: Մոտավորապես ծախսելու ենք 10-15 մլն դոլար: Ոչինչ չենք խնայում մարզադաշտի համար»,-ավելացրել է նա: Հայրապետյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ամեն ինչ կարվի, որ ստադիոնը պատրաստ լինի ԱԱ ընտրական մրցաշարի Հայաստան-Իտալիա խաղին: Սակայն եթե աշխատանքները նախատեսվածի պես ընթանան, այն կընդունի նաև Հայաստան-Բելառուս ընկերական խաղը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |