Լավրովի այցը կոչված էր ներկայացնելու Երևանին ու Բաքվին ՌԴ առավել կոշտ քաղաքականությունը![]() 6 ապրիլի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևան և Բաքու կատարած այցը կոչված էր ՀՀ և Ադրբեջանին ցույց տալու ռուսական առավել կոշտ քաղաքականությունը այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես կզբաղեցնի իր պաշտոնը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա, ռուսական արտաքին քաղաքականությունը Պուտինի օրոք կտրուկ չի փոխվի, այլ ավելի խիստ կդառնա: Շաքարյանցը հատուկ կանգ է առել Լավրովի Հայաստան կատարած այցի վրա. այն նախատեսվում էր որպես աշխատանքային, ապա որակավորվեց որպես պաշտոնական: Ըստ նրա, դա կոչված էր ցույց տալու Հայաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: Նա նաև հավելել է, որ արդյունավետության տեսանկյունից, Լավրովի այցը գերազանցեց վերջերս տեղի ունեցած երկու երկրների նախագահների հանդիպումը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |